Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ

ANIMALI CELEBRI

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Տեսազանգին մասնակցել են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման և Եվրասիական զարգացման բանկերի ներկայացուցիչները:

Մհեր Գրիգորյանը միջազգային ...

Ըստ կառավարության հաղորդագրության՝ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը: Գործընկերները միջոցառումները օրինակելի են համարել և պատրաստակամություն հայտնել իրենց աջակցության գործիքների շրջանակում շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:
Զրուցակիցները քննարկել են  նաև տեղծված ճգնաժամային իրավիճակում ներդրումների խթանման մեխանիզմը՝ ներկայացնելով մեխանիզմն առավել թափանցիկ և արդյունավետ դարձնելու միջոցները:

Rate article