Մկրտիչ Արզումանյանը դիմում է ծնողներին

ANIMALI CELEBRI

Դերասան Մկրտիչ Արզումանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հարգելի ծնողներ, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին այս օրերին բակում խաղալ: Դուք իսկապես մտածում եք, որ այս ամենը երկարատև արձակուրդների նման մի բա՞ն է:

Բա ասեք, մենք էլ չանհանգստանանք, ամբողջ օրը տանը չանցկացնենք, հիվանդների ամենօրյա ավելացող թվերին չհետևենք, չմտահոգվենք:

Դուրս գանք, ընկերների հետ հանդիպենք, խնջույքներ անենք, էրեխեքը դասարանով, կուրսով հավաքվեն քեֆ անեն:

Խնդրում եմ մի արեք, չի կարելի: Շատ լուրջ վերաբերվեք այս ամենին: Հարազատների, մտերիմների, հարևանների կյանքի և առողջության մասին մի փոքր մտածեք: Հուսամ, կմտահոգվեք: Շնորհակալություն:
Առողջ եղեք»:

Rate article