Մի բան լավ գիտեմ, որ եկեղեցու դռները պաչելով ու Զատիկին ճոխ սեղան դնելով ավելի հավատացյալ, բարեպաշտ ու Աստվածավախ չեն դառնում…

ANIMALI CELEBRI

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լավ, դուք ձեր մասին չեք մտածում, ձեր հարազատների մասին էլ չեք մտածու՞մ…

Քանի՞ կոպեկ արժեր երկրում հայտարարված արտակարգ դրությունը, եթե ամեն բանի վրա թքած ունենալով պետք է իրար բրդբրդելով սուպերմարկետներում սովից փախածի նման «ազգովի մեկուսանայիք»…

Հետո, որ թողես, կբողոքեն կառավարությունից, թե բա 1 ամիս էլ երկացրեցին արտակարգ դրությունը… իսկ ինչ է, դա Ձեզ համար բան է փոխու՞մ… 1 ամիս չէ, 5 ամիս կավելացնեն արտակարգ դրության ժամանակ սուպերմարկետներում ազգովի մեկուսանալու արդյունքում…

Էլ չեմ ասում, որ շատերն են բողոքում ֆինասնական կացությունից, բայց դե Զատիկին փաթթած ունեն թե վիրուսը, թե արտակարգ դությունը, թե իրենց ու իրենց հարազատների առողջությունը… բա մի ճոխ սեղան չդնե՞ն…

Մի բան լավ գիտեմ, որ եկեղեցու դռները պաչելով ու Զատիկին ճոխ սեղան դնելով ավելի հավատացյալ, բարեպաշտ ու Աստվածավախ չեն դառնում…

Ու մի բան էլ… հա վարչապետը ճիշտ էր ասում, աղքատությունն իրականում շատերի գլխում է, ոչ թե գրպանում…

Rate article