Մեր չեմպիոնի կյանքի լուսաբանման համար ենք գումար հատկացրել. Արայիկ Հարությունյան

ANIMALI CELEBRI

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով Մելինե Դալուզյանի կյանքի մասին ֆիլմի նկարահանումներին 20 միլիոն դրամ տրամադրելու մասին, հայտարարել է, որ խոսքը վերաբերում է մի մարդուն, ով տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում, բազմիցս Հայաստանի հիմնը հնչեցրել է և օրինակ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ դափնիներ է կախել նրա վզից. «Մենք գումար ենք հատկացրել մեր չեմպիոնի կյանքի լուսաբանման համար:

Եթե մի քիչ լրագրողական հետաքննությամբ զբաղվեիք, ինչը շատ հեռու է լրագրողներից, կամ նրանցից մեծ մասից, կհասկանայիք, որ այդ գումարը հատկացվել է մինչ իմ նախարար դառնալը:
Բայց իմ նախարար դառնալուց հետո իմ ամենակարևոր սկզբունքներից մեկը եղել է մշակույթի ոլորտում ցենզուրա չսահմանելը: Իսկ լրագրողները, դեռ ֆիլմը չտեսած, ընկել են այս կամ այն գրավիչ վերնագրերի հետևից, որը կարծում եմ լավ փորձ ու ավանդույթ չէ»:

Տեսանյութը՝ ստորև

Rate article