«Մեռնում էի… հորս ասեցի մի հատ տուր ծխեմ…». Շուշան Պետրոսյան

ANIMALI CELEBRI

Համացանցում հայտնվել է օրեր առաջ երգչուհի Շուշան Պետրոսյանի տված հացազրույցից մի հատված,

որտեղ երգչոհին պատմում է, թե ինչպես է առաջին անգամ ծխախոտ խնդրել սեփական հորից, որպեսզի ծխի:

Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում բավականին հայտնի երգչուհի է։

Նա մասնակցել է ՀՀ-ում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով։

Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր Հայաստան» և «Սպարապետ» երգերը։

2012 թ. մայիսի 6-ին Շուշան Պետրոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։

Հանդիսանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Շուշան Պետրոսյանի պատգամավոր դառնալու հանգամանքը հայաստանյան հանրությունը դրական չընդունեց՝ բացասական որակումներ տալով վերջինիս:

Շ. Պետրոսյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում քաղաքական ակտիվություն գրեթե չի դրսևորել։

Նա հազվադեպ է հանդես գալիս ելույթներով և քվեարկում է այն նախագծերի օգտին, որոնց քվեարկում են ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները։

Նա երբեմն հրավիրում է մամլո ասուլիսներ, որոնց ընթացքում պաշտպանում է ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության նախագահին, անդամներին և վերջիններիս դիրքորոշումը։

Շ.Պետրոսյանը համարվում է ԱԺ ամենալռակյաց պատգամավորներից, քանի որ ոչ մի անգամ ելույթով հանդես չի եկել և ոչ մի օրենքի նախագիծ չի ներկայացրել քննարկման։

Rate article