Մենք սիրում ենք միայն բողոքել, բայց երբ գալիս է՛ պահը շնորհակալություն հայտնելու, ալարում ենք, չէ, չենք ալարում, չենք սիրում շնորհակալություն հայտնել․․․

ANIMALI CELEBRI

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբեմն` տեսանելի աչքը սովոր չէ, բարձրաձայնելու գեղեցիկը։

Ամանորյա հրաշք։ Ճաշակով` նրբագեղությամբ։ Մենք սիրում ենք միայն բողոքել, բայց երբ գալիս է՛ պահը շնորհակալություն հայտնելու, ալարում ենք, չէ, չենք ալարում, չենք սիրում շնորհակալություն հայտնել։

Թո՛ղ, ես լինեմ երեւանցիներից մեկն ու ասեմ` շնորհակալություն Երեւանի քաղաքապետարանին։

Հատկապես, Երեւանի քաղաքապետ` Հայկ Մարությանին, փոխքաղաքապետ` Տիգրան Վիրաբյանին, մե՛զ` երեւանցիներիս, այս ամանորյա հրաշք` գունագեղ, բարձր ճաշակով` կլասիկ շոու, բարձր տրամադրություն հաղորդելու համար` վաղվա համար հաստատուն, ու կրկին չեմ կասկածում, որ վաղվա համար, այս նվիրյալ մարդիկ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որ բոլորիս համար տոնը դառնա իսկական հեքիաթ։

Քաղաքային իշխանությունները անելու են է՛լ ավելին, որ քաղաքը ապրի։ Ապրի՛` Երեւանին վայել։ Չեմ կասկածում։

Որովհետեւ Երեւանն այն քաղաքներից է, որտեղ քաղաքը մարդկանցով է հարուստ ու ջերմ է՝ սիրառատ։ Սիրո քաղաք է Երեւանը։ Սերը, այլեւս կա՛, մնում է սերը պահենք` հավետ։

Այո’, պետք է բարձրաձայնել։ Մեծ աշխատանք ե՛ք կատարել։ Վարձքդ ի կատար Վիրաբյան ջան։ Մնացյալ չուզողներին` փուշ աչք։

Ամանորյա հրաշքը, բոլորիս ընտանիքներում` գա ու չգնա»։

Rate article