«Մենք իրար ճանաչում ենք մոտ 25 տարի…». Վիտալի Բալասանյան

ANIMALI CELEBRI

Արցախում ու Հայաստանում շշուկներ են գնում եւ ասում են՝ բա որ Վիտալի Բալասանյանն ընտրվի Արցախի նախագահ, ինքը կոշտ դիրքորոշում ունի ՀՀ իշխանության, Նիկոլ Փաշինյանի դեմ:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարեց Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանը:

«Իհարկե, կան տարակարծություններ, բայց ես որեւէ անհատի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, մանավանդ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք իրար ճանաչում ենք մոտ 25 տարի:

Ես դեմ եմ իր կուրսին, ես երեւույթներին եմ գնահատական տալիս: Մի քանի օր առաջ հարցազրույցներ եմ տվել եւ դա շարունակելի է լինելու: Իմ գնահատականը հետեւյալն է. երբ ժողովուրդը կվստահի ինձ, ես կառաջնորդվեմ այն օրենքներով, միջպետական պայմանագրերով, այն Սահմանադրությամբ, որը գործում է թե Հայաստանի, Արցախի տարածքում»,-հայտարարեց Բալասանյանը:

Նա անդրադարձավ նաեւ հայտարարություններին, թե Արցախը Հայաստանի մարզ է. «Ես միշտ պնդել եմ եւ պնդում եմ, որ Արցախը մարզ չէ: Այո, ասել եմ, որ նրանք, որոնք կփորձեն… ոտք չդնեն Արցախի տարածք:

Մենք ունենք 12 հազար կմ տարածք՝ Արցախը, որը 90 տոկոսից ավելիով արցախահայության ձեռքբերումն է, մնացած 10 տոկոսը մեր հայրենակիցների մասնակցությունն է»:

Rate article