«Մարտի 1-ի մի շարք դատավճիռներ կայացրել է այս նույն «արդար» դատավորը՝ մեկ ոստիկանի ցուցմունքով»․ Լիզա Ճաղարյան

ANIMALI CELEBRI

Լրագրող Լիզա Ճաղարյանը սոցկայքի իր էջում գրել է. «Քոչասերժիկական վարձկանները կարծում են՝ եթե օրական յոթ-ութ անգամ գրեն, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանն ալամ աշխարհի ամենաարդար դատավորն է, իրենց «սրտառուչ» բլթոցը ճշմարտություն է դառնալու։

«Մարտի 1-ի մի շարք դատավճիռներ կայացրել է այս նույն «արդար» դատավորը՝ մեկ ոստիկանի ցուցմունքով»․ Լիզա Ճաղարյան
Չէ, պարոնայք և տիկնայք, դատավոր Ազարյանն այն նույն դատավորների ջոկատից է, որ հլու-հնազանդ կատարում էին նախկին հանցագործ ռեժիմի պատվերները, և այդ պատվերների շարքում են նաև Մարտի 1-ի քաղբանտարկյալների մի շարք դատավճիռներ, որ կայացրել է այս նույն «արդար» դատավոր Ազարյանը՝ մեկ ոստիկանի ցուցմունքով (իսկ մենք հիշում ենք այդ «մեկ ոստիկան» կոչեցյալներին, որ միաժամանակ մի քանի քաղբանտարկյալի դեմ ցուցմունք էին տալիս, ու վերջում պարզվում էր՝ նույն օրը, նույն ժամին էս «մեկ ոստիկանը» միաժամանակ եղել է Երևանի իրարից մի տասը կիլոմետր հեռու հատվածներում)։
Մենք հասկանում ենք, իհարկե, որ ձեզ համար «արդար դատավորները» նախկինների հանցագործությունները պարտակողներն են ու ձեզ կերակրող գլխավոր ամբաստանյալին արդարացնողները, բայց դե՝ սառը ջուր խմեք ու համակերպվեք, հա՞, որ հասարակությունը թքած ունի ձեր «իրեքմանեթանոց» բայաթիների վրա»։

https://www.facebook.com/lizadjan/posts/2979111848777899

Rate article