Մարիամը լուրը վարչապետ հորից շուտ է հայտնել

ANIMALI CELEBRI

Հրապարակը գրում է․ Այս երկու գրառումներին եմ նայում՝ մեկը վարչապետինն է, մյուսը՝ նրա աղջկանը՝ Մարիամինը։ Երկուսն էլ նույն բանն են ասում, բայց ժամային առումով Մարիամը մոտ վեց ժամ շուտ է տնտեսական հեղափոխության լուրը հայտնել։ Հետաքրքիր է՝ նման բան լսվա՞ծ է, երբ վարչապետի աղջիկը վարչապետ հորից շուտ տեղեկացնի երկրի հետ կապված խնդիրների մասին։

Մնում է վարչապետի ուրախ գրառմանն արձագանքել՝ պարոն վարչապետ, ձեր աղջիկն արդեն ասել է, դուք ուշացել եք վեց ժամով։ Հուսանք բանը չի հասնի արտաքին քաղաքականության հաղորդագրություններին։

Մարիամ Փաշինյան․ «2020-ը սկսում ենք հրաշալի տնտեսական նորություններով: Ryanair-ը ավելացնում է նոր ուղղություններ` Երևանից դեպի Սալոնիկ և Գյումրիից դեպի Աթենք: Չվերթների գները սկսվելու են 19 եվրոյից: Շնորհավորում եմ բոլորիս: Տնտեսական հեղափոխությունը ընթացքի մեջ է, և ընթանում է ավելի արագ, քան շատերս պատկերացնում էինք»։

Նիկոլ Փաշինյան․ «Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երեւան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին: Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ»:

 

Rate article