Մարդկանց ջերմությունով կանչել են գործի. Սամվել Ալեքսանյանը խախտում է կարանտինը, իսկ պարետը չի՞ վերահսկում իրավիճակը

ANIMALI CELEBRI

Լրագրող Մարինե Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Մարդկանց ջերմությունով կանչել են գործի». Սամվել Ալեքսանյանը խախտում է կարանտինը, իսկ պարետը չի՞ վերահսկում իրավիճակը

Ահազանգ եմ ստացել խոշոր գործարար, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մոյա սեմյա» ընկերությունում աշխատողներից, որ իրենց ստիպում են ներկայանալ աշխատանքի, այն դեպքում, երբ իրենց արտադրամասը գտնվում է «Ալեքս տեքստիլի» հետ նույն վայրում, որտեղ որ տեղի է ունեցել իտալացի տեխնոլորգի միջոցով կորոնավիրուսով վարակման դեպքը:

Ինչպես հայտնի է՝ այդ դեպքից հետո կարի արտադրամասի բազմաթիվ աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Խնդիրն այն է, որ նույն՝ Արշակույնաց 127/21 հասցեում գործում են և կարի արտադրամասը, և սուրճի ու մակարոնեղենի արտադրամասերը և «Մոյա սեմյա»-ի արտադրամասը:

Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարեց, թե այդ դեպքից հետո 500 աշխատակիցները մեկուսացվել են: ««Ալեքս տեքստիլը» հենց հիմա մասսնակի աշխատում է, 30 հոգի գալիս ա գործի: Նույն տարածում «Ալեքս տեքստիլի» հարևանությամբ աշխատող սուրճի ու մակարոնի արտադրամասերում 50-ական ու ավելի աշխատողներ են աշխատում»,-ասաց ինձ դիմած աշխատակիցը:

Անհասկանալի է, թե պարետ Տիգրան Ավինյանը ինչպե՞ս է վերահսկում հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակն ու կարանտինը: «Խնդրում ենք օգնեք մեզ: Երեկ կոֆեի բաժնից ջերմողներ են եղել, ուղարկել են տուն, հենց հիմա ջերմող մարդիկ կան էստեղ:

Մենք վախենում ենք, որովհետև էլի դեպքեր են եղել, որ տաքությունով մարդկանց մեկուսացրել են մեր մոտից, բայց մեզ մեր ղեկավարությունը թույլ չի տալիս կարանտինում մնալ:

Ասում են, չեք ուզում, մի աշխատեք, ձեր փոխարեն ուրիշներին կընդունենք»,-պատմեց աշխատակիցը՝ շարունակելով. «Երկուշաբթի օրվանից էլ հրահանգել են ողջ աշխատանքային օրով աշխատել:

Ժողովուրդը ոտքի էր ելել, ուզում էր չաշխատել, ասեցին՝ ձեր փոխարեն ուրիշներին կբերենք կաշխատեն, մենք էլ ընտանիք ենք պահում, բայց շատ վախեցած ենք, չգիտենք՝ ինչ անենք»:

ՀՀ կառավարությանը ու համապատասխան մարմիններին խնդրում եմ պարզել իսկությունը ու պատասխանատվության ենթարկել խախտման պատասխանատուներին, քանի որ սա կարող է սպառնալիք դառնալ հանրային առողջության համար»:
Մարինե Խառատյան

Rate article