Մայրը երկվորյակների մահվան լուրն իմանալուց հետո ծանր սթրես է տարել և այլևս երեխաներ չի կարողացել ունենալ

ANIMALI CELEBRI

Կինը պատմում է, որ 1999 թվականին ինքը զույգ երեխաներ է ունեցել: Մի քանի օր երեխաներին մորը ցույց չեն տվել: Նրան հանձնել են թաց տակաշորերը, փոխարենը չորը վերցրել, իսկ երեխաներին ցույց տալու խնդրանքը մերժել: Հինգ օր անց էլ ամենավատ լուրն են հայտնել՝ կրկին առանց մարմինները ծնողներին հանձնելու:

Երեխաները ծնվել են յոթ ամսական, բայց ընթացքում իրենց տեղեկացրել են, որ քաշի աճ են գրանցել, ուստի ենթադրելի էր, որ նրանց առողջական վիճակները նորմալ է եղել:

Վերջերս ակտիվացած հասարակական շարժումն առիթ է հանդիսացել, որ կինը ևս բարձրաձայնի իր կասկածները և լուրջ մտահոգությունները: Նա նշում է այն կասկածները, փաստերն ու հանգամանքները, որոնք էլ նրան դրդել են միանալ շարժմանը: Նրա տղաները մահացել են փետրվարին, իսկ նրանց էպիկրիզը տրվել է միայն նոյեմբեր ամսին:

Մինչ երեխաների մահացության լուրը հայտները հիվանդանոցում նրանցից 100 դոլար գումար են ուզել երեխաներին լավ նայելու համար: Հետո էլ Արդարադատության նախարարությունից են գումար ուզել գործը քննելու և բացահայտելու համար: Կնոջ հույսը միայն ներկայիս գլուխ բարձրացրած շարժումն է:

Rate article