«Ձգտելու ենք հասցեական եւ ժամանակին օգնության հասնել». նախարար

ANIMALI CELEBRI

Առավոտ օրաթերթը գրում է․

«Թե ինչ միջոցառումներ իրականացնելու կարիք կլինի, այս պահի դրությամբ ոչ միայն ՀՀ-ի կառավարությունը չգիտի, այլեւ աշխարհում որեւէ մեկը: Եթե ասեք, թե մի շաբաթ հետո ինչ է լինելու կամ ինչի կարիք է լինելու, ըստ դրա բյուջեն կնախագծենք: Ուստի այս օրինագծում արտացոլված է այն, ինչ այս պահին հայտնի է»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է ՀՀ 2020թ.-ի բյուջեի մասին օրենքի նախագծում փոփոխությունների օրինագիծը, որը բխում է կորոնավիրուսի հետեւանքներից եւ ենթադրում է 150 միլիարդ դրամի արտաքին պարտքի ներգրավում՝ սոցիալ-տնտեսական հետեւանքները մեղմելու համար: Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ այս պահին հնարավոր չէ ասել, թե այդ գումարով աջակցության կոնկրետ ինչ ծրագրեր է կառավարությունը քննարկելու, քանի որ իրավիճակը փոփոխական է.

«Ամեն օր քննարկվում են առաջարկներ, եւ չկա առաջարկ, որը չի դիտարկվում: Հարցն այն է, որ մենք ձգտելու ենք հասցեական եւ ժամանակին օգնության հասնել: Սա ոչ թե ձեւը պահելու համար է, այլ հասցեականությունն ապահովելու»: ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ կառավարությունը ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն է պատրաստ անվերադարձ բաժանել ժողովրդին: Նախարարը պատասխանեց, որ հնարավորությունները համարժեք է պետք գնահատել. «Տոկոսը պայմանավորված է հնարավորություններով»:

Rate article