Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ.

ANIMALI CELEBRI

Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում :

Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի շենքից թանձր ծուխ է բարձրանում։

Սոցիալական կայքերում արդեն տեսանյութեր են հայտնվել։

Քաղաքապետարանից Auroranews.am-ին հայտնեցին, որ հրդեհը բռնկվել է քաղաքապետարանի ճաշարանի տարածքում։

ԱԻՆ–ից ևս հաստատեցին տեղեկությունները։ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը  հայտնեց, որ ահազանգով դեպքի վայր են մեկնած հրշեջները և պարզել են, որ միջադեպը որևէ լուրջ հետևանք  չի ունեցել։

Խոսեցինք քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով տեղեկացրեց, որ հրդեհից ոչ ոք չի տուժել և տարհանում չի եղել:

Նախնական տեղեկություններով` քաղաքապետարանի ճաշարանի աշխատակիցներն ուղղակի ջեռոցի վրա յուղ են այրել:

Rate article