Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը. Աշոտյան

ANIMALI CELEBRI

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի եւ ЯМР-ի. հաստատ ինչ կա, այդտեղ է թաքնված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Եթե դա էլ չօգնեց, արյան անալիզ վերցրեք, հաստատ խոլեստերինը բարձր կլինի, ինչը կվկայի, որ նա տարիներ շարունակ չալաղաջ կտորներն է կերել պետական բյուջեից

Եթե այնտեղ էլ բան չգտնեք, առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են:

Եթե դա էլ չստացվեց, լյարդը նայեք, հաստատ մսխումների եւ վատնումների մասին աղաղակող ճարպային կուտակումներ կլինեն:

Փայծախը ստուգեք, փայծախը, կասկած չկա, որ չափերը նորմայից մեծ են: Սրանով կապացուցեք, որ տարիներ շարունակ Հրայրը խմել է ժողովրդի արյունը:

Եթե դա էլ չօգնեց, իջեք դեպի միզապարկ, այնտեղ էլ ավազ կլինի, ըստ ամենայնի՝ մանր ու միջին բրիլիանտներից կազմված:

Չէ, ավելի ներքեւ չիջնեք, քանզի ձեր պրոբլեմների սկզբնաղբյուրը հենց այնտեղ է:

Rate article