Հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին․ Շարմազանով

ANIMALI CELEBRI

Հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա մասնավորապես գրել է․

«Փաշինյանն ասում է, թե Արցախի հարցում Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են:

Ի տարբերություն Փաշինյանի՝ Արցախում Ալիևին կիրթ և նորմալ չեն համարում, դավադրաբար պատերազմ հրահրող ուժեր սեփական հայրենիքում չեն փնտրում, իբր հող տալու համար, հերոսներին չեն նվաստացնում և կալանավորում, տարիների ջանքով ձեռքբերված դիվանագիտական հաջողություններից չեն հրաժարվում

Եվ, ի վերջո, բարձրաձայն հայտարարում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի:

Rate article