«ՀՀ քաղաքացիներն Արագածի սեգ կատարից թքած ունեն ձեր խորհուրդների վրա». Լիզա Ճաղարյան

ANIMALI CELEBRI


Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախ, ՀՀԿ-ական և վանեցյանական Արսեն Բաբայանը գտել է իրենց և ներկա իշխանության տարբերությունը։ Պարզվում է՝ իրենք խորհուրդներ են տալիս այս իշխանությանը, իսկ նրանք չեն հետևում իրենց խորհուրդներին։ Ա՛յ, իրենք շուտվանից են ասել, որ պետք է դիմակներ հագնել, բա՞։ Պարոն Արսեն Բաբայան, էդպես լավ խորհուրդ տվող էիք, ռոբասերժիկական ձեր տերերին ժամանակին խորհուրդներ տայիք, որ չթալանեին, չսպանեին, չհաԲռգեին, կազինոներում միլիոններ չպարտվեին, «Հայաստան» հիմնադրամի փողերով ղումարբազություն չանեին, դղյակներ չկառուցեին… Էլի ասե՞մ, թե էսքանը հերիք է։

Իսկ նախկիններիդ մի խորհուրդ տվող չկա՞, որ ձեններդ կտրեք վերջապես, որովհետև Հայաստանի քաղաքացիներն Արագածի սեգ կատարից թքած ունեն ձեր խորհուրդների վրա»։

https://www.facebook.com/lizadjan/posts/3190464884309260

Rate article