, ՀՀ վարչապետ՝ իմ հրամանը ԶՈՒ բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին. պարոնայք, զբաղվում եք ձեր գործով

ANIMALI CELEBRI

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Հրապարակը բազմամարդ է: Ելույթի սկզբում վարչապետը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհված հերոսների հիշատակը:

«Նախ, որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ՝ իմ հրամանը ԶՈՒ բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին. պարոնայք, զբաղվում եք ձեր գործով, ՀՀ սահմանների եւ տարածքային ամբողջականության պահպանմամբ: Սա իմ հրամանն է, եւ որեւէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Այնուհետեւ անդրադառնալով այսօր տեղի ունեցածին՝ Փաշինյանը շարունակեց. «Այո, մեր բանակին, մեր զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ, եւ այսօր ես գնահատել եմ, որ ԳՇ կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, եւ ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանում: Բայց ես ուզում եմ ասել, որ մեր բանակը մեր բանակն է, մեր սիրելի, մեր կողմից պաշտելի, եւ ես համոզված եմ, որ շատ գեներալներ եւ բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունը ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո:

Իրենց իմ ասելիքը մեկն է. պարոնայք, զբաղվում եք ՀՀ սահմանների եւ ՀՀ ամբողջականության պահպանմամբ: Դուք պետք է անեք ձեր գործը, բանակը չի կարող ետ նայել, բանակը չի կարող թիկունքին նայել, բանակը պիտի ենթարկվի, միայն ու միայն ենթարկվի ժողովրդին եւ ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը: Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, գործում է ընդդեմ պետության, գործում է ընդդեմ օրինականության, գործում է ընդդեմ Հայաստանի անվտանգության: Եվ ես պահանջում եմ, որ նույնիսկ այն բարձրաստիճան սպաները, որ լքել են իրենց ծառայության վայրերը, հենց հիմա վերադարձեք եւ ապահովեք Հայաստանի անվտանգությունը»:

Վարչապետի ելույթը շարունակվում է:

Rate article