ՀՀ պարետի նոր որոշումը Հուղարկավորության արարողությանը բակում կամ եկեղեցում կատարելու վերաբերյալ

ANIMALI CELEBRI

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Կորոնավիրուսային հիվանդության (covid-19) պայմաններում հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման համար նոր կանոններ է սահմանել, համաձայն որի՝ արարողության սրահից կամ եկեղեցուց դուրս բակային հատվածում, տվյալ արարողությանը կարող են մասնակցել 40 անձ՝ նախկին 20-ի փոխարեն:

Ըստ կանոնների՝ հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ժամանակ ապահովվում է ոստիկանությունից և մարզպետարանից/տեղական ինքնակառավարման մարմնից մեկական ներկայացուցչի ներկայությունը։ Ոստիկանությունը կամ ՏԻՄ ներկայացուցիչը հսկողություն են սահմանում՝ կուտակումները բացառելու համար:

Արարողության անցկացման սրահում միաժամանակ 10 հոգուց ավել անձանց ներկայությունն արգելված է, ապահովվում է ներկաների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

Արգելվում է արարողության սրահից կամ եկեղեցուց դուրս բակային հատվածում տվյալ արարողությանը մասնակից 40 հոգուց ավել անձանց ներկայությունը, այդ թվում՝ միմյանցից առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ:

Արարողության բոլոր մասնակիցները կրում են դիմակներ։ Բացառվում են անձանց միջև սերտ շփումները, գրկախառնությունները։ Արգելվում է համբուրել, դիպչել մահացածի մարմնին:

Ոստիկանության ներկայացուցիչն իրավունք ունի արգելելու կորոնավիրուսին բնորոշ առերևույթ ախտանշաններով (հազ, հարբուխ, դժվարաշնչություն) անձանց մասնակցությունը արարողությանը։

Արգելվում է թաղումից հետո լվացվելիս ընդհանուր սրբիչով ձեռքերը չորացնելը: Ապահովվում է հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի բնական օդափոխությունը՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ:

Rate article