Հետախուզություն թերացել է, ես ինքնաթիռում էի, պադյեզդը կեղտոտ էր, Հիտլերը տեղում չէր. Տարոն Չախոյան

ANIMALI CELEBRI

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռազմական գործողությունների սկիզբը անակնկալ էր, հետախուզություն թերացել է, ես ինքնաթիռում էի, պադյեզդը կեղտոտ էր, Հիտլերը տեղում չէր…

Էս ի՞նչ Մանուշակ մակապարտեզի մանիպուլյացիաներ են…

Իսկ ինչի՞ համար էր հետախուզութունը, սահմանի երկայնքով մեկ տեղի է ունեցել հակռակորդի ռազմատեխնիկայի ու զինուժի տեղաշարժ, իսկ ու՞ր էր մեր հետախուզությունը նայում:

Գերագույն գլխավոր հրամանատարի ուշացած հրամանի պարզաբանում որպես նշվում է ինքնթիռում գտնվելը: Իսկ ի՞նչ է, Գերագույն գլխավոր հրամանատրը իրավունք ունի՞ անհասանելի լինի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կամ ՊՆ նախարարի համար։

Հետո հետախուզության թերացումը համեմատում է ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին կազմակերպված ահաբեկչական ակտի հետ, որոնք մեղմ ասած անգամ համեմատության եզրեր չունեն։

Իսկ հարցին, թե ինչ կարծիքի է, որ 3 նախագահներից միայն իր օրոք է Հայաստանը տարածքներ կորցրել, անմեղսունակի նման խնդում է՝ հայտարարելով, թե իր օրոք միայն ձեռքբերումներ է գրանցել Հայաստանը։

Իսկ էն 800 հա-ը տարածք չէ՞ր, թե՞ ռազմավարական ու մարտավարական նշանակություն չուներ, կամ եթե կարծում եք, թե մեր տարածքներ չէին, պարզ ասեք…

Չէ պարոն Մերժված, էս հանրությունը Ձեզ համար էլ առաջվա միամիտը չէ, որ մատերի վրա ֆռացնեք ու թաքցնեք իրականությունը:

Կներեք, բայց դուք առնվազն հանցավոր անգործություն եք ցուցաբերել, կրկնում եմ… ԱՌՆՎԱԶՆ։

Rate article