Հարուստներով վրա են տվել, բայց ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ՄԵՆԱԿ ՉԵՍ, ՄԵՆԱԿ ՉԵՍ. Անդրանիկ Հարությունյանի ուշագրավ գրառումը

ANIMALI CELEBRI


Հայտնի դերասան Անդրանիկ Հարությունյանն ուշագրավ գրառում է արել իր սոցցանցային էջում՝ կոլաժային նկար հրապարակելով: Կցված նկարի հրապարակմանը կից դերասանը գրել է. «Հարուստներով վրա են տվել, բայց ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ՄԵՆԱԿ ՉԵՍ, ՄԵՆԱԿ ՉԵՍ…»

Ուշագրավ են նաև դերասանի գրառման տակ տեղ գտած բազմաթիվ արձագանքները, որոնց մեջ հատկանշական է անձամբ Էդմոն Մարուքյանի արձագանքը: Պատգամավորը գրել է. «Անդրանիկ ջան, նկարս այսպես տարածելու իմաստը ու «հարուստ» վրա տվողի շատ նմա՞ն եմ»:

Ի պատասխան Անդրանիկին ուղղված հարցին՝ այլ օգտատերեր արձագանքել են՝ գրելով, որ նա հարուստ չէ, սակայն հարստանալու միտում ունի, ուստի հենց այդ նպատակին է ուղղված նրա գործունեությունը:

Անդրանիկն իր հերթին պատասխանել է հետևյալ կերպ. «Էդմոն Մարուքյան ջան, անկեղծ ասած նոր տեսա ձեր նկարը, բայց ցավոք էլ չեմ կարող ջնջել»:

Հնչել են նաև հակառակն ապացուցելու հորդորներ՝ ուղղված Էդմոն Մարուքյանին, որոնք անպատասխան են մնացել:

Rate article