Հարգելիներս ինչ իրավիճակ էլ ստեղծվի, ինչ էլ որ պատահի, վստահաբար այդքան դժվարությամբ այդ թակարդից ազատված ժողովուրդը երբեք ինքնակամ նույն թակարդը չի ընկնի, իզուր հույսեր մի փայփայեք:

ANIMALI CELEBRI

Բազմիցս նշել եմ, որ ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում, իշխանությունների նկատմամբ կա քննադատություն, կան իշխանության այս, կամ այն որոշման հետ չհամաձայնվող մարդիկ, այո կան և դեռ կլինեն հիասթափվածներ և դա նորմալ երևույթ է:
Բայց այն քննադատությունը, մեղադրանքները, երբեմն նաև վիրավորանքները, որոնց մենք ամեն օր ականատես ենք լինում սոցիալական ցանցերում, տարբեր կայքերի հոդվածներում և որոշ հեռուստաընկերությունների եթերում, դա վերը նշածիս հետ որևէ կապ չունի:

Մեծամասամբ այդ ամենը հիմնված է ստի, կեղծիքի, ապատեղեկատվության, էժանագաին մանիպուլյացիաների վրա, այդ ամենը ղեկավարվում և ուղորդվում է մեզ հայտնի ուժերի կողմից: Այո այդ ուժերը կարծես վա բանկ են գնացել, նրանք երկրում տիրող համաճարակով պայմաննավորված ճգնաժամային իրավիճակը հարմար առիթ են համարում իշխանությունների նկատմամբ կեղտոտ արշավ սկսելու համար և անցել են բացահայտ հարձակման: Ուրիշ երբ, եթե ոչ ճգնաժամային իրավիճակում? Նրանք կարծում են, որ հասարակության շրջանում ճգնաժամով պայմանավորված անհարմարությունների և որոշ դժվարությունների ֆոնին կարող են կրկին անգամ մարդկանց մոլորեցնել և իրենց թակարդը գցել:


Հարգելիներս ինչ իրավիճակ էլ ստեղծվի, ինչ էլ որ պատահի, վստահաբար այդքան դժվարությամբ այդ թակարդից ազատված ժողովուրդը երբեք ինքնակամ նույն թակարդը չի ընկնի, իզուր հույսեր մի փայփայեք: Դուք որևէ շանս չունեք, այո դուք պետք է պատասխան տաք մեր ժողովրդի և մեր երկրի հանդեպ գործած ձեր հանցանքների համար, պետք է վերադարձնեք ձեր թալանածը և կրեք ձեր հասանելիք պատասխանատվությունը:

Rate article