Հարգանքի տուրք եղեռնի զոհերին

ANIMALI CELEBRI

Հարգանքի տուրք եղեռնի զոհերին

Հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք հետևեք մեր օրինակին և ապրիլի 24-ին մեկ ծաղիկը փոխարինելով մեկ օդապարիկով լուսավորեք երկինքը՝ հարգանքի տուրք մատուցելով եղեռնի զոհերի հիշատակին:

Չնայած ապրում ենք մայրաքաղաքից հեռու, բայց անտարբեր չենք անցնում մայրաքաղաքում կատարվող միջոցառումների կողքով : Ամեն տարի Ջրափիի միջնակարգ դպրոցը ապրիլի 24-ին նվիրված կազմակերպում է հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումներ: Բարձրանում էինք մեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին և հարյուրավոր մոմերի հրավառությամբ հարգանքի տուրք մատուցում 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին:
Այսօրվա ստեղծված իրավիճակից ելնելով՝ Ջրափիի միջնակարգ դպրոցը որոշել է ապրիլի 24-ին երկինքը լուսավորել օդապարիկներով, որով իր հարգանքի տուրքը կմատուցի անմեղ զոհերի անմար հիշատակին :

Միջոցառումը կկայանա 2020 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 21:00-ին:
Հարգանքներով՝ Նելլի Ալեքսանյան

Rate article