Հայտնի է քիչ առաջ հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը

ANIMALI CELEBRI

Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական

դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել

պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Կատարվում է քննություն:

Rate article