Հայտնի է, թե ինչքան կվճարեն աշակերտները ամեն մի դասագրքի համար

ANIMALI CELEBRI

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին ստորագրել է Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2020-
2021 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին հրամանը։

Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է, թե աշակերտները որքան պետք է վճարեն դպրոցում իրենց տրամադրվող դասագրքերի դիմաց կամ, ինչպես պաշտոնական ձեւակերպումն է, որքան պետք է լինի ներդրումային գումարի չափը:

Այս թեման ամեն տարեսկզբին ամենաքննարկվող թեմաներից մեկն է, թե դպրոցական հաստատություններում, թե ծնողների, հատկապես այն ծնողների, որոնք սոցիալապես անապահով վիճակում են կամ դպրոցական տարիքի և դպրոց հաճախող մի քանի երեխա ունեն։ Նման ծնողների պարագայում դասագրքերի համար նախատեսվող ներդրումային գումարի չափը որքան էլ չնչին լինի, միևնույնն է ընդհանուր գումարով զգալի գումար է դառնում նրանց ընտանիքների համար։

 

Rate article