Հայաստանը՝ կորոնավիրուսից հետո․․․ Նվեր Մնացականյանի դիպուկ անդրադարձը՝ ստեղծված իրավիճակին

ANIMALI CELEBRI

Մոլորակը ծանր փորձություն է ապրում, թե մեծ փորձարկում, ավելի ուշ պարզ կլինի, կամ ոչինչ էլ չի պարզվի, որովհետև երբեք չի եղել ու հիմա էլ չկա դրա փնտրողը, ինչպես չկա թոշակառուների զանգվածային կորստի համար պատասխանատվությունը։

Այնպես որ, երբ կորոնավիրուսն իր գործն ավարտի, կմնա ամենատևականը, մարդկության կորոնավիրուսային գործազրկությունը աղքատների ահռելի բանակով, չնայած այս աշխարհի ընդամենը երկու տոկոսանոց հարուստների չսպառած ու աղբանոցներում թողած սնունդն ու հագուստը ավելին է, քան մոլորակի աղքատացող բազմությանը պետք է սովից չմեռնելու համար։ Կարծում եք պատահական է, որ այս գեհենում հայտնված երկրները փակվելուց առաջ հրաժարվում են աշխատանք կորցրած ավելորդ օտարից։

Այդ անիվը մեր ճակատագրում վաղուց է պտտվում։ Եթե 30 տարի ետ նայեք, կտեսնեք թե աղքատաանալու սարսափը ինչպես է քամել Հայաստանը, իր գործազուրկ հպատակներին նվիրելով աշխատուժի օտար շուկաներին։ Հիմա ճակատագրի կորոնավիրուսային բեկումը նրանց նորից տուն կուղարկի, որովհետև պերճանքի սովոր ծերացող երկրների համար արդեն բեռ են նրանք։ Հայաստան ներհոսքի անունը, մենք, իհարկե կդնենք վերադարձ հայրենիք։

Անունն ինչ ուզում եք դրեք, միայն թե քանի դեռ Նյու Յորքն ու մյուս մեգապոլիսները ծնկած են, հաշվառեք Արցախի ու հայկական բարձրավանդակի փակ դռներն ու անմշակ հողերը, որ հետո անունը դնեք հետկորոնավիրուսային Հայաստան․․.

Մոլորակը ծանր փորձություն է ապրում, թե մեծ փորձարկում, ավելի ուշ պարզ կլինի, կամ ոչինչ էլ չի պարզվի, որովհետև երբեք չի եղել ու հիմա էլ չկա դրա փնտրողը, ինչպես չկա թոշակառուների զանգվածային կորստի համար պատասխանատվությունը։

Rate article