Համավարակ, լեփ լեցուն հիվանդանոցներ, սահմանում լարված վիճակ, իսկ ոմանք ռուսական զինվորի համազգեստով փորձում են ջլատել պետության ռեսուրսները

ANIMALI CELEBRI

Համավարակ, լեփ լեցուն հիվանդանոցներ, սահմանում լարված վիճակ։ Իսկ ոմանք ռուսական զինվորի համազգեստով փորձում են ջլատել պետության ռեսուրսները, ոստիկանները բան ու գործ չունեին, որ զբաղվեն իրենցով։

Սա դիվերսիա է, սա պարտիզանական պայքար է սեփական պետության դեմ։

Հիշեցնենք,որ այսօր «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնի մոտից ավտոերթ էր կազմակերպել Երևան՝ Ազգային ժողով։ Նա հայտնեց, որ այս պահին Ազգային ժողովում քննարկվում է արտակարգ դրությունն ապօրինի երկարաձգելու հարցը, այդ իսկ պատճառով որոշել են ավտոերթով գնալ Ազգային ժողով։

Բողոքի ակցիային մասնակցում էին նաև «Ադեկվատ» կուսակցություն անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը։

Rate article