Կփակվե՞ն արդյոք դպրոցները. Արսեն Թորոսյանի տեսակետն ու խորհուրդը

ANIMALI CELEBRI

«Ես անձամբ իմ երկու երեխաներին պատրաստվում եմ ուղարկել դպրոց»,- քիչ առաջ հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով դպրոցների փաման անհրաժեշտության մասին հարցին:

Նա նշեց, որ կորոնավիրուսը երեխաների շրջանում վարակվածության չափազանց ցածր ցուցանիշներ է գրանցում, վարակվածության դեպքում էլ երեխաները թեթև են տանում:

Ըստ Թորոսյանի՝ դպրոցների փակման անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկա:
«Մենք, իրականացրած կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, դիմանալով այս 40 օրը, կարելի է ասել բարենպաստ վիճակում ենք: Տեսնում ենք, որ եղանակը տաքանում է, այդ դեպքում վիրուսները ոչնչանում են բաց միջավայրում, մարդկային կուտակումներն էլ բացառելով, տարածումը կկանխվի»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խորհուրդ տալով խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, կրել դիմակ, ձեռքերը հաճախ լվանալ, կիրառել ալոկոհոլային հիմքով հեղուկներ, հաճախ օդափոխել սենյակնեըը:

«Մի առաջարկ ևս ունեմ. եկեք դադարեցնենք համբուրվելով բարևելը, օրերը կտաքանան, ավելի ջերմ կբարևենք միմյանց: Նվազեցրեք նաև ձեռքով բարևելը»,- ասաց Արսեն Թորոսյանը` ում համոզմամբ այս հիվանդությունը գնում է անկման:

Rate article