Կրքերը կհանդարտվեն այն ժամանակ, երբ լիարժեք պատժվեն ժողովրդի արյունը խմածները, վերադարձվի երկիրն ու ժողովրդին պատկանող թալանված հարստությունը…Գիսանե Պալյան.

ANIMALI CELEBRI

Երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ է խոսվում ատելության խոսքի վերացման մասին: Սակայն վերացնելու համար նախ պետք է հասկանալ դրա առաջացման պատճառները:
Տասնամյակներ շարունակ ստրուկի կարգավիճակում մի կտոր հացի համար պայքարող ու ցրտին ու չքավորությանը մատնված մարդիկ պիտի չատեի՞ն իրենց էդ վիճակին հասցրած մարդկանց:

Եվ հենց որ լիարժեք պատժվեն ժողովրդի արյունը անամոթաբար խմածները, վերադարձվի երկիրն ու ժողովրդին պատկանող թալանված հարստությունը, այն ժամ կհանդարտվեն կրքերը, խաբված մարդիկ, որոնցից, ցավոք, արդեն շատերը չկան, բավարարված կզգան, ու կամաց-կամաց ատելությունը կփոխարինվի կառուցողականությամբ, իսկ անհույս ու ամեն ինչին կասկածանքով վերաբերվողները, հավատով կլցվեն»:

Rate article