Կրակոցներ Երևանում. Սպանվել է «օրենքով գող». Հայտնի է ինքնությունը

ANIMALI CELEBRI

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանում սպանվել է «օրենքով գող»: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, նշված շենքի բակում հայտնաբերել են սպանվածի դին:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, վարչության օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանը:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջաների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, ոստիկանության փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանվածը քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկն է:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:

(Visited 1 790 times, 738 visits today)
Rate article