«Կորոնավիրուսի վարակը կատակ չէ. դադարեցրեք բազմամարդ հավաքներ կազմակերպելը». Արարատ Միրզոյան

ANIMALI CELEBRI

Картинки по запросу "Արարատ Միրզոյան"

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը. «Սիրելի հայրենակիցներ, հանուն ձեր և ձեր սիրելիների առողջության, պարզապես դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, հրավիրել և մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։

Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն։

Կառավարության ձեռնարկած և ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունքը տալ, եթե դուք անհրաժեշտ լրջությամբ չվերաբերեք իրավիճակին, ճիշտ չգնահատեք ձեր անհատական պատասխանատվության ամբողջ ծավալը և հնարավոր հետևանքները ինչպես երրորդ անձանց, այնպես էլ անմիջականորեն ձեր և ձեր սիրելիների համար, չպահպանեք պարզ կանոնները։

Խոհեմություն և առողջություն բոլորին»:

 

https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3010491422322635

Rate article