Կներեք, որ աղբ եմ տարածում, բայց չեմ կարող չարձագանքել

ANIMALI CELEBRI

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կներեք, որ աղբ եմ տարածում, բայց չեմ կարող չարձագանքել:

ԱԼՄ-ի «լրագրողական ավանգարդ քիլլերներից մեկը», Արեգնազ Մանուկյանը կամ նույն ինքը՝ Կրոյուն Մանուկյան ֆեյքը, որը 7or.am-ում աշխարհաքաղաքականից մինչև ներքաղաքական հարցերով «վերլուծող» է դարձել, իր պատին մրոտել է, թե բա՝ «Իսկ ի՞նչ տվեցին մեզ Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունները, ոչի՛նչ, զրո՛։

Բացառապես ժամանակի շահում՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար սեփական դատարկ PR-ն անելու և ժողովրդին մի կարճ ժամանակ էլ խաբելու համար։

Ի՞նչ ստացավ Արդբեջանը՝ ժամանակ՝ շփման գծի ողջ երկայնքով ինժեներական աշխատանքներ իրականացնելու և ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված Ժնևի, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները «ջրելու» համար։» Դե այս հիմարությունը, բնականաբար նաև տարել է կայք, պանիմայեշ՝ որպես դարի վերլուծական:

Ու չես կարող էս մորթապաշտ, պատերազմն ու ավերը չտեսած, աշխարհում միայն պատվեր կատարելն իմացող խավին չասես՝ «այ, որ սահմանին մոտ՝ դիտարկվող տեղամասերում ապրելիս լինեիր, գլուխդ մի պատահական գնդակ ցխած լիներ, երբ բանակում՝ շփման գծում ծառայող որդի ունենայիր, կիմանայիր, թե ի՞նչ են մտածում սահմանամերձ գյուղերի ապրողները Դուշանբեի պայմանավորվածությունների, վերջին մեկ տարում անհամեմատ քիչ կրակոցների, զոհերի մասին պաշտոնական ու ոչ պաշտոնական վիճակագրության ու ցածր թվերի մասին, որոնք համադրելի չեն ձեր պատվիրատու տերերի պաշտոնավարման շրջանների հետ:

Ու ԱԼՄ-ի խոհանոցից իրեն լրատվություն շպրտած այս անձը, որն արդեն ռազմական գործերի մեջ է մտցնում իր անհասակցող քիթը, անգամ տեղյակ էլ չի, որ Հայաստան-Ադբեջան սահմանին, թեկուզև Նախիջևանի հատվածում, երբ հակառակորդը զանգվածաբար ամրապնդում է իր ֆորտիֆիկացիները՝ մեծագույն փողեր դնելով, դրանց վրա միաժամանակ կրակ բացելը նույնն է, ինչ թեժացնել սեփական սահմանը, կրակի /բնականաբար՝ պատասխան կրակն էլ գումարած/ հազար կիլիոմետրանոց մի օղակ սարքես, որ նույնն է՝ փաստացի սեփական կամքով պատերազմ հայտարարես ու դրա մեջ մտցնես ողջ երկրիդ…

Ու փոխանակ շրժվի իրեն պատվեր տվող տերերին ու հարցնի՝ թե ինչու Ալիևը սահմանը ամրապնդելու համար փող ունի, իսկ իրենց թալանած Հայաստանը՝ ոչ, իր անմակարդա հալին Դուշանբե է քննադատում….

Նողկալի է, ո՞վ են սրանք, որ մի խեղկատակն է սրանց լրագրող համարելու….

https://hay-life.ru/

(Visited 13 times, 11 visits today)
Rate article