Կարեն Կարապետյանը խոստովանել է, որ դա վրիպում էր

ANIMALI CELEBRI

Սերժ Սարգսյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, որ ապրիլյան պատերազմից հետո նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ բանակում դիզվառելիքն անորակ է եղել, ինչի հետևանքով զինտեխնիկան լավ չի աշխատել։

«Ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ, նա խոստովանել է, որ դա վրիպում էր։ Երբ որ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ միգուցե այսպիսի խնդիր է եղել։

Հետո ստուգմամբ պարզել է, որ այդպիսի խնդիր չի եղել։ Ուղղակի զուտ կարծում եմ, որ թյուրիմացություն էր»,- ասաց Սարգսյանը։

Rate article