«Ծեծում էին, ստիպում՝ Նիկոլ Փաշինյանի ու Խաչատուր Սուքիասյանի դեմ ցուցմունք տալ»․ Մարտի 1-ի գործով նախկին դատապարտյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ANIMALI CELEBRI

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ և Վճռաբեկ բողոքներ է ներկայացրել համապատասխանաբար Իսահակ Մալխասյանի և Կարեն Թարխանյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

Factor.am-ը զրուցել է Մարտի 1-ից հետո զանգվածային անկարգությունը կազմակերպելու համար դատապարտված Կարեն Թարխանյանի հետ։ Նա ասաց, որ մարտի 2-ին իրեն բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որտեղ, իր պնդմամբ, իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով մի աչքն այլևս չի տեսնում:

«Ինձ հորդորում էին ցուցմունք տալ Նիկոլ Փաշինյանի ու Խաչատուր Սուքիասյանի դեմ, որ իբր մոլորյալ ենք։ Միլպետն էր ասողը՝ Արթուր Մեհրաբյանը»,- պատմեց Թարխանյանը։ Նրա խոսքով՝ իր դեմ հարուցված քրեական գործը եղել է շինծու, այժմ ակնկալում է, որ կարդարացվի։

Բացի այդ, ըստ Թարխանյանի, իրեն Ոստիկանության բաժանմունքում խոշտանգելու հետևանքով աչքի տեսողությունը կորցրել է, հիմա գործը ընթացքի մեջ է, որպեսզի տուժող ճանաչվի և փոխհատուցում ստանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Rate article