Խնդրվում է տարածել այս հրապարակումը. մեծ գործ արած կլինեք

ANIMALI CELEBRI

Սիրելի աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ, քանի որ սոցցանցերում դուք ամենամեծ համայնքն եք ու հզոր ուժ եք ներկայացնում, կարող եք մեծ գործ արած լինել` տեղեկատվություն տարածելու հարցում: Ստորև բերված տեղեկությունն անհրաժեշտ է զանգվածաբար տարածել ձեր էջերում` հասցնելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Կանխավ շնորհակալություն…

Ինչպես պետք է ինքնամեկուսանալ Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Հետևե՛ք հետևյալ ցուցումներին` Մնացե՛ք տանը Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս Հաճախակի լվացե՛ք ձեռքերը Առանձնացրե՛ք տնային պարագաները Հյուրեր մի՛ ընդունեք Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան Հերմետիկ փակեք աղբամանը Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին: ՀՀ ԿԳՄՍ նախարար

Արայիկ Հարությունյան

Rate article