Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին. «Նորք» ԻԿՀ հայտարարություն է տարածել

ANIMALI CELEBRI

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հանդես է եկել հայտարարությամբ

«Հարգելի քաղաքացիներ‼️

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։

Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ընդունարանում գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։ Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին»,-ասված է «Նորք» ԻԿՀ ֆեյսբուքյան հայտարարության մեջ:

 

https://www.facebook.com/norkinfekcion/posts/1975875672557192

Rate article