Իրանի նախագահի առաջին մեկնաբանությունը՝ երկրում կորոնավիրուսի տարածման մասին

Իրանի զինված ուժերը կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարում, Թեհրանը կփորձի այն հաղթահարել նվազագույն կորուստներով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Բոլոր պետական ​​մարմինները, զինված ուժերը, հասարակական կազմակերպություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն հասարակության առողջության համար:

Մենք ցանկանում ենք հնարավորինս կարճ ժամկետներում վերահսկողություն հաստատել հիվանդության նկատմամբ՝ նվազագույն հնարավոր վնասով»,-ասել է Ռոհանին։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես էր եկել ուղիղ եթերով՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետ կապված մի շարք կարևոր հարցերի։

Մանրամասները դիտեք ստորև տեսանյութում․

Rate article