Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին

ANIMALI CELEBRI

Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական ...

ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց: Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։

Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ: Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ: Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ:

Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։

Rate article