Ինչքան թալանչի հանցագործ կա, էսօր քաղհալածյալ ա դառել․․․Մենակ չասեք, թե Դոդը ազգին փրկելու բարձր իղձերից դրդված ա էս զռլամա կուսակցությունը սարքել

ANIMALI CELEBRI

Արշակ Ուլուբաբյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

Մի կեղծ թեզ ա շրջանառվում, թե իբր դոդը Նիկոլի հրաժարականը պահանջեց, էդ պատճառով հիմա հետևից են ընկել, պատժում են, քաղաքական հետապնդման են ենթարկում։
Ո՛չ, հարգելիներս, ոչ թե դոդը հրաժարական էր պահանջում, դրա համար քաղաքական հետապնդման ա ենթարկվում, այլ հակառակը՝ դոդը ներքին կանալներով տեսնում էր որ հերթն իրան ա հասել, իր կոռուպցիոն ու այլ հանցագործությունների քննությունը ավարտին ա մոտենում, դրա համար ժանրի կանոններով, ընդդիմադիր քաղաքական հայտարարություններ սկսեց անել, որ «քաղհալածյալ» դառնա։ Ինչքան թալանչի հանցագործ կա, էսօր քաղհալածյալ ա դառել։
Մենակ չասեք, թե Դոդը ազգին փրկելու բարձր իղձերից դրդված ա էս զռլամա կուսակցությունը սարքել ու հիմա Նիկոլի կառավարությանը քննադատում։ Սարքել ա, որ իր կեղտոտ փողերը պաշտպանի ու հենց էդ նպատակի համար էլ հիմա փորձում ա օգտագործի իր կուսակցությունը։

Շատերն ասում են, թե բա ու՞ր էիք մինչև հիմա, մինչև հիմա անմեղ էր, նոր պարզեցի՞ք որ հանցագործ ա։ Չէ, իհարկե նոր չպարզեցինք, բայց փտած պետական ապարատը բոլորի հետևից միաժամանակ գնալու ռեսուրս պարզապես չունի։ Հետևաբար Նիկոլը խելամտորեն ընտրել ա առանց երկիրը ցնցումների ենթարկելու, հերթով, շարքով, կարգով մոտեցումը։ Ոնց որ ինքն ա ասում՝ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու 😉

Կներեք սենց պրիմիտիվ բաներից խոսելու համար, ինձ թվում էր պիտի պարզ լինի բոլորին էլ, բայց feed–իս նայելով, փաստորեն էնքան էլ պարզ չի շատերի համար։

https://www.facebook.com/arshaku/posts/10158247913118608

Rate article