«Ինչպե՞ս եք բարևելու այն մարդուն, ում քաղաքական հայացքների համար վիրավորել եք». Նաիրի Հոխիկյան

ANIMALI CELEBRI

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ուսանողներից մեկը օրեր առաջ շատ ծանր էր տանում, որ մարդիկ համարձակվում են քննադատել, առավել ևս մեղադրել վարչապետին։ Համարում էր, որ այդպիսի մարդիկ «նախկիններից են սնվում»։
Հարևանս վստահ էր, որ պետք է կտրել բոլոր տեսակի հարաբերությունները իշխանությանը պաշտպանողների հետ, քանի որ «նրանք ևս հող հանձնող են»։
Օրերս մի վայրում միմյանց շատ հարազատ մարդիկ վիրավորում էին իրար սոսկ նրա համար, որ մեկը պաշտում է Նիկոլին, մյուսն ատում է։
Հռետորական հարց տամ իմ բոլոր հայրենակիցներին․
– Վաղը ներքաղաքական ճգնաժամը կհաղթահարվի, տարիներ անց պատմության դասագրքերում գուցե 1 բառ գրվի կամ չգրվի վարչապետի մասին։ Իսկ դուք ինչպե՞ս եք նայելու ձեր հարազատների աչքերի մեջ։ Ինչպե՞ս եք բարևելու այն մարդուն, ում քաղաքական հայացքների համար վիրավորել եք, սպառնացել, անվանել «տականք» կամ «սրիկա»։
Ազգային համերաշխությունը և հանդուրժողականությունը ամենակարևորն են, իսկ քաղաքական այլակարծության նկատմամբ հարգանքը խոսում է մարդու արժանիքների մասին։
Եթե դու չես հանդուրժում այլ կարծիք ունեցողին, նշանակում է ինքդ ես փոքր, ճղճիմ, սրիկա, քանի որ ընդունակ չես տեսնել իրականության այլ կողմերը»։

«Ինչպե՞ս եք բարևելու այն մարդուն, ում քաղաքական հայացքների համար վիրավորել եք». Նաիրի Հոխիկյան

Nairi Hokhikyan
8 ч. назад
Իմ ուսանողներից մեկը օրեր առաջ շատ ծանր էր տանում, որ մարդիկ համարձակվում են քննադատել, առավել ևս մեղադրել վարչապետին։ Համարում էր, որ այդպիսի մարդիկ «նախկիններից են սնվում»։

Հարևանս վստահ էր, որ պետք է կտրել բոլոր տեսակի հարաբերությունները իշխանությանը պաշտպանողների հետ, քանի որ «նրանք ևս հող հանձնող են»։

Օրերս մի վայրում միմյանց շատ հարազատ մարդիկ վիրավորում էին իրար սոսկ նրա համար, որ մեկը պաշտում է Նիկոլին, մյուսն ատում է։ …
Ещё

Rate article