Ինչո՞ւ են սևազգեստ կանայք ցանկանում նորից հանդիպել Նիկոլ Փաշինյանին․ Տեսանյութ

ANIMALI CELEBRI

Սևազգեստ մայրերն այսօր հանդիպել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ հեղափոխությունից հետո անցել է մեկ ու կես տարի,

սակայն որոշ քրեական գործերով, որոնք տարիներ շարունակ կան, ոչինչ չի արվել: «Սկզբում մենք դիմել էինք պրն. Փաշինյանին, ով մեզ ընդունեց, լսեց և ասաց,

որ հանձնարարել է քննչական մարմիններին վերանայել գործերը: Մենք այժմ ցանկանում ենք դիմել տիկին Նազարյանին,

ձեր միջոցով նորից դիմել պարոն վարչապետին և տեղեկացնել, որ այդ գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում:

Թե՛ քննիչների, թե՛ դատախազների կողմից շարունակվում են նույն հանցագործությունները»,-նշեց Գոհար Սարգսյանը:

Նրանք նշեցին, որ պետությունից 60,000 դրամի սահմաններում փոխհատուցում են ստանում թե՛ պարգևավճարի,

թե՛ տրանսպորտի ծախսերը հոգալու համար նախատեսված գումարի տեսքով.«Ես վրդովված եմ, թե ինչու այդ հարցը չէր բարձրացնում:

Մարգարիտա Խաչատրյանը նախկին իշխանությունների ժամանակ»,-հավելեց Գոհար Սարգսյանը:

Rate article