«Ինչի՞ ես խփում… արա՛». Դպրոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին.ինչ է կատարվել

ANIMALI CELEBRI

Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում երեկ աշակերտներից մեկը դանակահարել էր մյուսին՝ վնասելով որովայնի առաջնային պատը և ազդրը:

«Երեխան արդեն տանն է, իրեն նորմալ է զգում: Ջերմություն չուներ, խոսել եմ հետը»,- այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը:

Նա պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի դահլիճում՝ երկար դասամիջոցի ժամանակ: Ներկա է եղել ֆիզկուլտուրայի ուսուցիչը, սակայն միջամտել չի հասցրել:

«Մեծ դասամիջոցն այն պահն է, որ երեխաները հանգստանում են, իջնում խաղում են, դաշնամուր են նվագում: Եվ վոլեյբոլ խաղալիս, երբ ներկա էր ուսուցիչը, գնդակով մեկը մյուսին է հարվածել: Ըստ երևույթին՝ հարվածն ուժեղ է ստացվել, նա էլ ասել է. «Ինչի՞ ես խփում… արա՛»: Մյուս տղան էլ, թե՝ «արա»-ն ո՞րն ա: Եվ…: Ուսուցիչն ասում է՝ վայրկյան է տևել, չհասկացա՝ ինչ կատարվեց: Շատ վատ բան է եղել, մոլորված վիճակում ենք»,- պատմեց տնօրենը:

Նա հաղորդեց, որ միջադեպի մասնակից աշակերտները զուգահեռ 11-րդ դասարաններում են սովորում, նախկինում շփումներ չեն ունեցել, դանակահարողն իր դասարանից չորս հոգու հետ է շփվել. նոր աշակերտ էր: «Նա փակ տղա է, բայց բոլորովին ճնշված չէր: Երբեմն, երբ մի դասից կարող է փախչեր, բերում էին ինձ մոտ, ասում էի. «Թասիբով տղա ես երևում, ամոթ չէ՞, այդպիսի բան ես անում», մանկավարժական մոտեցումներով փորձում էի տրամադրել, որ այլևս նման բան չանի: Չէի պատկերացնի, որ կարող է նման բան լինել:

Հայրը Սպիտակում է աշխատում, այսօր իր հետ էլ եմ խոսել, ասել եմ, որ, կարծում եմ, շատ պիտի լինի որդու կողքին. անցումային տարիքն է: Ընդհանուր առմամբ պապաները տղաների հետ շատ պիտի խոսեն: Չի կարելի ամեն ինչ թողնել դպրոցի վրա: Երեխան եկել է դանակով: Ում հետ խոսում ես, առաջին հերթին իր իրավունքներն է մեջբերում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Rate article