Ի՞նչ է հայտնել Քոչարյանը հարազատներին. անհավանական է

ANIMALI CELEBRI

Հայաստանի երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք,որ կալանավայրում գտնվող էքս նախագահը սպորտային հագուստ է ուզել իր համար ու մերձավորներին հորդորել խուճապի չմատնվել, ինքը կնստի:Չնայած դրան երեկվանից Ազգային ժողովի Հանրապետական պատգամավորները հանդես են եկել անձնական երաշխավորությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու նախաձեռնությամբ,այսօր արդեն 41 պատգամավոր է ստորագրել այդ երաշխավորագրի տակ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:Իսկ քիչ առաջ տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկացվել:Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործի շրջանակներում՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Rate article