«ի՞նչ եղավ Ծառուկյանին բամփելը»2015թ. Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվում էր․․․

ANIMALI CELEBRI

2015թ. Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվում էր՝ «ի՞նչ եղավ Ծառուկյանին բամփելը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի ու իտալացիների համատեղ գործարանի բացմանը: Համացանցում օգտատերերը տարածում են Նիկոլ Փաշինյանի 2015թ. ելույթը, որտեղ վերջինը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվում էր՝ «ի՞նչ եղավ Ծառուկյանին բամփելը»:

Հիշեցնենք՝ 2015թ. մայիսի 20-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հիշեցրել էր փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստը և հարցրել, թե ի՞նչ է արվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետին տված այն հանձնարարության կապակցությամբ, ըստ որի՝ պետք է ստուգվեր Գագիկ Ծառուկյանին վերաբերող լուրերի իսկությունը՝ հարկերը թաքցնելու մասով:

Rate article