Ժողովուրդը իր նվաճած ազատությունը չի զիջի ամեն մի անգրագետ գյադա-գյուդայի. Մենք Նիկոլի կողքին ենք

ANIMALI CELEBRI

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մտավորականների կոչը, կանգնել Նիկոլի կողքին, թույլ չտալ նախկին հանցագործ ռեժիմի վերադարձը, հոգեկան խանգարմուններ է առաջացրել ռևանշիստների և նրանցից սնվող խմբակի անդամների մոտ:

Վիրավորում ու հայհոյում են մարդիկ,որոնք երկրին մի հյուլեի չափ օգուտ չեն տվել, որոնք չեն զգացել աշխատանքով ընտանիք պահելու հաճույքը, որոնց համար ծախու լինելը հպարտություն է, միջակությունը՝ քաղաքակրթական արժեք:

Սրանք չեն հասկանում, որ իրենց խաբում են, որ իշխանափոխություն չի լինի, կամ էլ հասկանում են, բայց թուլափայի դիմաց ոռնում են, գալարվում:

Ժողովուրդը իր նվաճած ազատությունը չի զիջի ամեն մի անգրագետ գյադա-գյուդայի, արկածախնդիր ռուսական սապոգը համբուրող լաքեյի, վախից թոնրատանը թագնված ծաղրածուի:

Մենք Նիկոլի կողքին ենք:

Մենքը շատ-շատ է՝ միլիոններ»:

Rate article