Ժամանակին այս խմբերի հակաիրավական գործունեությանը իրավական համարժեք գնահատական չտրվեց, չարգելվեց նրանց գործունեությունը ֆաշիզմ ու բռնություն քարոզելու հիմքով

ANIMALI CELEBRI

Ինձ անասելի մտահոգում է, որ ֆեյսբուքյան ու փողոցում հանդիպած ռեալ հանրության ծանրակշիռ հատվածն արդարացնում է Ալեն Սիմոնյանի կողմից Ադեկվատի ղեկավարին պատժելը։ Մտահոգում է ոչ թե նրա համար, որ Ալեն Սիմոնյանը մեղավոր է, ոչ, նա իրականում տուժող՝ հարձակման ենթարկված կողմն է, այլ որ ժամանակին այս խմբերի հակաիրավական, հակաժողովրդավարական գործունեությանը իրավական համարժեք գնահատական չտրվեց, չարգելվեց նրանց գործունեությունը ֆաշիզմ ու բռնություն քարոզելու հիմքով, ու այժմ գործ ունենք «ինքնապատժման» հետ, որի հետ համաձայն է հանրությունը լայն իմաստով։

Ես այսպիսի Հայաստան չէ, որ երազել եմ։ Իմ պատկերացրած Հայաստանում ժողովրդավարական կարգերին սպառնացողին պետք է պատժի պետությունը։ Ինքնապատիժները պետք է փոխարինվեն իրավապահ մարմնի կողմից արդարացի պատիժներով։

Rate article