Ընկերներիցս մեկն ինձ ուղարկեց հայտնի տեսանյութը… Հակոբ Ռուբինյան

ANIMALI CELEBRI

Լրագրող Հակոբ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջապես ես ողջ խորությամբ հասկացա, թե ինչ է նշանակում «ԲՈՐՇԵԼ» արտահայտությունը…
Ընկերներիցս մեկն ինձ ուղարկեց հայտնի տեսանյութը՝ այդ «քաղաքական խոհարարի» մտավոր ունակությունների մասին որոշակի կասկած հայտնելով…
Դիտելուց հետո իմ մոտ այդ կապակցությամբ որևէ կասկած չառաջացավ:

Պետք չէ հոգեթերապևտ կամ հոգեբույժ լինել դիագնոզելու համար նման սրացումները: Փոխարենը կասկածներ առաջացան բոլոր այն մարդկանց մտավոր ունակությունների մասին, ովքեր ժամանակին նրան նշանակել են պետական և դիվանագիտական բարձր պաշտոնների:
Սույն պարոնին անձամբ ճանաչելու ո՛չ երջանկությունը, ո՛չ էլ դժբախտությունը չեմ ունեցել: Հեռակա կարգով ենթադրել եմ, որ նա ունի մտավոր բարձր կարողություններ, կազմակերպչական և գործարար տաղանդ և այլն: Ավա՜ղ, ինչպիսի հիասթափություն:

Դիտելով, թե ինչպես է նա ուղտով խառնում «կառտոլն» ու «քյալամը», ակնհայտ է դառնում, որ նա բացարձակապես զուրկ է երևակայությունից, գտնվում է մտավոր զարգացման նախադպրոցական փուլում, ունի բազմաթիվ թաքուն և անթաքույց կոմպլեքսներ…

Ամենատխուրն այն է, որ այս ամենը չի գիտակցում և համոզված է, որ չափազանց օրիգինալ և կրեատիվ բան է անում:
Հետաքրքիր է, երբ զբաղեցնում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը խորհրդակցությունների ժամանակ արջուկներ, նապաստակներ ու աղվեսիկներ օգտագործո՞ւմ էր…
Չգիտեմ, բայց չեմ զարմանա, եթե պարզվի, որ՝ այո:

Սակայն զարմանում եմ, երբ այս մարազմը մարդիկ տարածում են լրջորեն, երբեմն էլ մեկնաբանում են, որ նա է Հայաստանի և հայ ժողովրդի միակ փրկությունն ու ապագան:
Հետգրություն. ես չեմ խոսում նրա վերլուծությունների, համեմատությունների և նկարագրությունների մասին, քանի որ մասնագիտությամբ լրագրող և վերլուծաբան եմ, ոչ թե հոգեբույժ…
Հետևություն. «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն»…»:

Rate article