«Էս տեսակ մարդիկ ոչ էլ այլ երկիրն են գնահատում, մի օր հացը կտրվեց կամ հետ կգան ու մունաթ կգան». Ինչն է զայրացրել Սոֆյա Հովսեփյանին

ANIMALI CELEBRI

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս մեկն էր ինձ գրել , որը տարիներ առաջ ընտանիքն առել ու երկիրը լքել էր ՝ծանր սոցիալական պայմաններից ելնելով : Ասում է.

«Ուզում եմ գամ ըտե ընտանիքիս ու երեխեքիս հետ»:
Պատասխանեցի.
«Շատ լավ է ,բարով գաք, եկեք թև թևի տանք ու երկիր շենացնենք , ժամանակն է , որ բոլորը վերադառնան ու գնահատեն այն ինչ կա այստեղ ու այն ինչ ձերն է»:
«Չէ , տիկին Հովսեփյան , ես մշտական չեմ գալիս ՝ էս կարանտինի հետ կապված գանք , որ սաղ անցնի էլի հետ ենք դառնալու»:

«Բայց դրա համար ինչո՞ւ եք գալիս , չէ որ այդտեղ էլ կա վարակը և ինչ տարբերություն , թե որտեղ եք հիվանդանալու ՝ այստեղ թե այնտեղ նույն բժշկությունն է »
«Չէ ստե հայերին շատ չեն ուշադրություն դարձնում , եթե անգամ քաղաքացի ես մեկ է օտարի աչքով են նայում , հենա տեսնում եմ ըտեղ ոնց են մեկուսացնում , բուժում , ստե ըտենց բան չկա»:
«Իսկ Հայաստանին հարկեր վճարում ե՞ք»: Իբր հարցիս պատասխանը չգիտեմ և հարցրեցի:
«Խի պտի վճարենք, ըտե չենք ապրում»

«Իսկ ինչու՞ պտի մեր հարկերի հաշվին բուժվեք և վերադառնաք ձեր սիրելի երկիրը »:

Բնականաբար դրանից հետո ահագին ափր -ցփր գրառումներ արեց , որ էդ երկորն իր համար ինչ է արել, որ մի հատ էլ մնա այդտեղ , բայց վարագույրը արդեն փակել էի :

Անդրադարձ չէր լինի գոնե ինձ համար տհաճ զրույցին , եթե առավոտ չհանդիպեի Գերմանբնան բժշկի վերադարձի մասին նյութին : Օրինակ վերցրեք !!!

Կան մարդիկ որոնց համար Հայաստանը ապաստարան է կամ գերեզմանոց :

Իրենց համար այդպես էլ Հայաստանը տուն ու հայրենիք չի դառնում այլ ապահով պատսպարվելու տեղ , որտեղից միայն ուզում են ստանալ առավելագույնը և թողնել , երբ վերադարձնելու կարիքն էլ կա :

Էս տեսակ մարդիկ ոչ էլ այլ երկիրն են գնահատում , մի օր հացը կտրվեց կամ հետ կգան ու մունաթ կգան , կամ կգնան այլ երկիր՝ հացի հետևից:

Անհայրենիքների տեղը այստեղ չէ , մենք ունենք պետություն , հայրենիք , հող ,որի համար պայքարում ենք , արարում ու ստեղծում ենք , պահում ու փայփայում ենք:

Ով իրեն հյուր է զգում՝ ճանապարհը չենք փակի , ով դեռ ուզում է տան տեր դառնալ՝ միշտ պատրաստ ենք օգնել :

#ԱռողջԵղեք»:

https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/3321297174567941

Rate article