Զբոսաշրջիկները չեղարկում են Ծաղկաձորի հյուրանոցներում ամրագրած համարները

ANIMALI CELEBRI

Զբոսաշրջիկները չեղարկում են Ծաղկաձորի հյուրանոցներում ամրագրած համարները

News.am-ը գրում է․ Կորոնավիրուսի ռիսկային խմբի մարդկանց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց տեղափոխելուց հետո մի շարք հյուրանոցների այցելուներ չեղարկել են նախապես այս օրերի համար ամրագրումները:

Հյուրանոցներից մեկի մենեջեր Խաչատուր Մովսիսյանը տեղեկացրեց, որ տեղացիների կողմից չեղարկվել են 5-6 համարների ամրագրումներ:

«Մինչեւ Հայաստանում դեպքի հաստատվելը ունեինք հիմնականում դրսից ժամանող հյուրերի խմբային ամրագրումների չեղարկումներ ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, իսկ Հայաստանում դեպքի հաստատվելուց հետո տեղի հայերն են չեղարկել, ասել են, որ կորոնավիրուսի հետ կապված են չեղարկում»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք հյուրանոցի ընդունարանում ձեռքերը ախտահանող միջոցներ են պահում եւ առաջարկում իրենց հյուրերին:

Խոշոր հյուրանոցներից մեկում էլ այսօրվա դրությամբ ոչ մի այցելու չի մնացել, նախօրեին նրանք լքել են Ծաղկաձորը: Հյուրանոցի տնօրենը՝ Նարինե Բեգլարյանը պատմեց, որ մի քանի հոգի էլ չեղարկել են առաջիկա օրերի համար ամրագրումները:

Rate article