«Երկու կիլոգրամ ոսկու համար կարող ենք կորցնել «Ջերմուկը»». Սարգիս Գրիգորյան

ANIMALI CELEBRI

«Մեկ բառով կարող եմ ասել, դեմ եմ այդ կոնվեցիային: Աստված տա չվավերացվի»: Անդրադառնալով վերջին շրջանում քննարկման լայն թեմա դարձած Ստամուլյան կոնվենցիային` ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց դերասան,  ռեժիսոր Սարգիս Գրիգորյանը:

«Իշխանությունը ժողովրդինն է, եթե չեն խաբել, ուրեմն կցանկանամ, որպեսզի այն չվավերացնեն: Ես մենակ հավատում եմ ինքս ինձ ու իմ ընտանիքին, մնացած ոչ մեկին հավատալ-չհավատալու իրավունք չունեմ»,-ասաց դերասանը:

Հարցին՝ ամբողջ քաղաքում բողոքի ցույցեր են ընթանում ի աջակցություն Ամուլսարի, ինչ դիրքորոշում ունեք Դուք և ինչպիսի հանգուցալուծում եք տեսնում:

Վերջինս, ի պատասխան մեր հարցին, նշեց, որ հանքը պետք է չշահագործվի, նույնիսկ, եթե բոլոր միջազգային փորձաքննությունները ճիշտ են:

«Ջերմուկը, որպես ազգային արժեք՝ արժեզրկվելու է: Մենք ունենք երեք արժեք՝ Արարատ, ծիրան և Ջերմուկ: Ես միլիոն տոկոս կարող եմ ասել, նույնիսկ եթե հանքը շահագործվի, Ջերմուկի ջուրն ամբողջ աշխարհում արժեզրկվելու է:Եթե, մեկը իմանա, որ յոթ կմ այն կողմ ոսկի են հանում, այդ  ջուրն անգամ կովերին չեն տա: Դա ազգային արժեքի ոտնահարում է: Տասը տարի կգան, ոսկիները կհանեն, կտանեն Ամերիկա, երկու կոպեկ կշպրտեն մեր կառավարությանը, ու արդյունքում մենք կկորցնենք «Ջերմուկ» հանքային ջուրը»,-ընդգծեց նա:
Սարգիս Գիգորյանը մտահոգվում է, որ կարող ենք երկու կիլոգրամ ոսկու համար կորցնենք «Ջերմուկը». «Ոնց ես քո հորն ու մորը սիրում, այնպես էլ պետք է քո ազգային արժեքները սիրես»:

Լիդա Եղիազարյան

 

Rate article