Երեւանում թալանել են Արթուր Վանեցյանի մեքենան. Մանրամասներ

ANIMALI CELEBRI

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝

նոյեմբերի 28-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած, Գավառ քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Վանեցյանի ահազանգի փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝

ժամը 19:30-ից մինչեւ 21:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Հասրաթյան փողոցում

կայանված իր Mercedes մակնիշի ավտոմեքենայից գողություն են արել:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Կոկա-Կոլա» ՓԲԸ -ում՝ որպես մենեջեր, ավտոմեքենայում ունեցել է «Apple» տեսակի պլանշետ եւ լիցքավորման սարք:

Rate article